"Interservice MEK" ՍՊԸ-ն հիմնադրվել է 1986 թվականին և արդեն 1993 թվականից սկսել է զբաղվել արտադրությամբ: Սկսած 1994 թվականից ընկերությունը սկսում է ներմուծել և վաճառել կահույք: Մեր ընկերությունը առաջինն էր, ով ներմուծում էր կահույք արտերկրից: Մեր ընկերությունը աշխատում է ավելի քան 240 իտալական, իսպանական, անգլիական, գերմանական, ռումինական, բուլղարական և մալայզական ընկերությունների հետ և Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ է հանդիսանում բազմաթիվ միջազգայնորեն հայտնի ապրանքանիշերի համար:
Մեր ընկերությունը հպարտորեն հայտնում է, որ ներկայումս այն ունի 4 մասնագիտացված խանութ-սրահներ, շուրջ 20000քմ տարածքով: Ինչպես նաև մեկ մասնագիտացված խանութ-սրահ, որը նախատեսված է միայն գրասենյակային կահույքի համար: Մենք ունենք մեր սեփական պահեստները, 10000քմ ընդհանուր տարածքով, ինչն էլ աշխատանքային գործընթացը դարձնում է ավելի արագ և համակարգված:
Մեր ընկերությունը շատ ճկուն է, այն առաջարկում է կահույք նախագծված յուրաքանչյուր հաճախորդի համար: Ընկերությունը իր մեջ ներառում է նաև տեխնիկական բաժին, որը ստեղծվել է պրոֆեսիոնալ դիզայներների կողմից, ովքեր հմտորեն կատարում են իրենց աշխատանքը:
Մենք ունենք հատուկ համակարգչային ծրագրեր, որոնք նախատեսված են միայն ապրանքանիշների համար: Այդ ծրագրերը հնարավորություն են տալիս մեր հաճախորդներին մի քանի րոպեում տեսնել իրենց ապագա սենյակները, որտեղ նրանք կարող են փոխել կամ ավելացնել ցանկացած դետալ :

 

 

  • "MEK"

    114 P. SEVAK str , 0069 YEREVAN RA

  • "INTERSERVICE MEK"

    6 SEBASTIA STR , 0065 YEREVAN RA

  • NATUZZI

    30 EREBOUNI STR, 0020 YEREVAN RA