"Scappini and C" ընկերությունը հիմնադրվել է 1980 թվականին, ի շնորհիվ Ջիովանի Սկապինիի նախաձեռնության և գործարարության: Այդ հրաշալի որակներով օժտված են նաև Կիարան և Լորենցոն, Ջիովանիի աղջիկը և տղան, ովքեր նրա հետ  հավասար ղեկավարում են  ընկերությունը:  Այն պահից  ի վեր, ինչ բացվել է ընկերությունը, այն հաստատուն դիրքեր է զբաղեցնում Իտալական շուկայում: Որոշ ժամանակ անց ընկերությունը սկսում է առաքել կահույք այլ երկրներ նույնպես, և հիմա "Scappini and C" ընկերությունը արտահանում է իր արտադրանքը մոտավորապես աշխարհի 80 երկրներ: Որակի  անսպառ ղեկավարում, նրբաճաշակ ոճ, ուշադրություն մանրուքներին, որոնք "Scappini and C"  ընկերության անբաժանելի մասն են կազմում, որի հիմքում ընկած է հաճախորդների հետ արագ և արդյունավետ աշխատանքը:ՙՄենք ձգտում ենք իրականացնել և հաշվի առնել այն բոլոր պահանջները, ինչպես նաև լեզուների գերազանց իմացությունը, որի կարիքն ունի պատվիրատուն: Երկար տարիների հուսալի համգործակցություն՝ Վերոնայի լավագույն վարպետների հետ, որոնցից շատերը Ջիովանիի հետ են աշխատում կազմակերպության հիմնադրման պահից, սկսած 1980ական թվականներից, այսպիսով "Scappini and C"  ընկերությունը  ընդլայնում է իր արդյունաբերական հնարավորությունները: 1998 թվականից սկսած ընկերությունը արդյունավետորեն սկսում է զբաղվել   հյուրանոցների և ռեստորանների կահույքի նախագծմամաբ: Այդ ժամանակահատվածում ընկերությունը կահավորում է ավելի քան 50 հյուրանոցներ, "Scappini and C" ընկերությանը բնորոշ դասական ոճով:

 

Դիտել բոլոր ապրանքները:  https://www.scappini.it/