Սա իտալական "Sitap" ընկերությունն է, որը արտադրում է գորգեր: Մեր գորգերը ցանկացած տուն դարձնում են մի վայր, որը լի է զգացմունքներով:
"Sitap" -ը ընտանեկան բիզնես է, որտեղ զգացմունքը, նորամուծությունը և ավանդույթը առաջ մղող ուժ են հանդիսանում արդեն 60 տարի: 1995 թվականն էր, երբ գործարար Մարիո Բոսոնին՝ Պիկենզայից, որոշեց մասնագիտանալ և արտադրել բնական մանրաթելից պատրաստաված, ժամանակակից դիզայնով ստեղծված գորգեր: Եվ ահա 1993 թվականին էլ հայտվեց "Sitap" ընկերությունը:
2011, Ջիվան Մարիո Բոսոնին, փորձեց ընկերությունը հասցնել հաջողության գագաթնակետին: 2014 թվականին նա միացավ իր կնոջը Բարբարա Տրոմբատորին, ով ղեկավարում է "Centro Stile"-ը և հանդիսանում է հետևյալ նախագծի ստեղծագործող ուժը:
Ոգեշնչում
"Sitap" -ի հավաքածուները ոգեշնչվում են բարձրակարգ նորաձևության ստեղծագործություններից, մենք կարող ենք վստահ ասել, որ մեր գորգերը ստեղծում են անսովոր նրբագեղություն, որոնք կյանքի կոչելու համար օգտագործում են նրբաոճ գույներ և բարձրորակ նյութեր:
"Sitap" ընկերության գորգերը կատարյալ են: Քանի որ "Sitap" -ը պատրաստում է այնպիսի գորգեր, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր հաճախորդին, գորգեր՝ պատրաստված միայն նրանց նախընտրած գույներով, նյութերով և նրանց բոլոր պահանջներին համապատասխան:
Պայմանագրի բաժին
"Sitap" ընկերության պայմանագրային բաժինը մշակում է շատ հարմար լուծումներ կազմակերպությունների, հյուրանոցների, գրասենյակների, նույնիսկ ճարտարապետների և դիզայներների համար: "Centro Stile"-ը իր արտադրանքի համար ստեղծում է ամենալավ պայմանները, բարձրորակ նյութեր և նրբաճաշակ դիզայն: Մենք կարող ենք վստահ ասել, որ գորգերի դիզայնը ստեղծում է ջերմություն, նրբագեղ միջավայր յուրաքանչյուր տան համար:


Դիտել բոլոր ապրանքները: http://www.sitap.it