Մեծ Թիմ Ինտերիերի Ստեղծման Համար
Այսօր "alf" ընկերությանը հանդիսանում է խոշորագոյն ընկերություններից մեկը միջազգային ինտերիերի դիզայնի ոլորտում: Ի շնորհիվ մեծ ձեռնարկատիրական հաջողության, նրանք միշտ փնտրում են որակ , որը կբավարարի մարդկանց, որակ, որը միշտ թարմացվում է, համաձայն կյանքի լավագույն ձևակերպումների և ժամանակակից միտումների:
"Alf" ընկերության ծնունդը կապված է 50-ականների հետ, երբ մի խումբ փորձառու վարպետներ որոշում են միաձուլել իրենց փորձն ու հմտությունները, որպեսզի սկսեն ընկերության արտադրությունը:
Նյութերը
"Alf" ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում նյութերի ընտրությանը, նրանք ընտրում են լավագույն նյութերը իրենց արտադրության համար: Օգտագործվող հումքի որակը որոշում է, թե ինչքան բարձր է կազմակերպության գեղագիտական մակարդակը, ամենալավ նյութերի, գունային գամայի ընտրություն, վերամշակման տարբեր եղանակներ, որոնք էլ հանդիսանում են կազմակերպության առանձնահատկությունները:
Որակը ՝Պատրաստված է Իտալիայում
"Alf" ընկերության բոլոր ապրանքները մշակված և արտադրված են Իտալիայում, որոնք երաշխավորում են արտադրական բոլոր փուլերի ճշգրիտ և մանրակրկիտ վերահսկողությունը: Արտադրության համար անհրաժեշտ նյութերը գնվում են եվրոպական և միջազգային լավագույն մատակարարներից:
Որպեսզի ձեռք բերենք վստահություն, անհրաժեշտ է բավականաչափ իրազեկված լինել, ինչպես նաև օգտագործել ճշգրիտ տեխնոլոգիաներ և ունենալ գիտելիքների մեծ պաշար: Սրանք ընկերության հիմնական հատկանիշներն են, որոնք անընդհատ համեմատվում են միջազգային շուկայի պահանջների հետ:

Դիտել բոլոր ապրանքները: http://www.alfitalia.com/