Դեռևս 1957 թվականին "Vittorio Grifoni"-ին փոքրիկ արհեստագործական մի ընկերություն էր, հիմա այն ձեռք է բերել համաշխարհային համբավ և համարվում է առաջատար մի ընկերություն՝ կահույքի արտադրության մեջ: Վիտորիոյի փորձը փոխանցվում է Չաեմ Մասսիմո Գրիֆոնիին: Այսպիսով "Vittorio Grifoni" ընկերության արհեստավորները կարողացել են համատեղել ժամանակակից և գործարարական ոճը, ստեղծելով ապրանքներ, որոնք արտացոլում են չափազանց բարձր որակ և չափանիշներ:
Այսօր նույնպես հաճախորդները կարող են պահանջել ցանկացած որակ, որոնք նրանք նախընտրում են, ցանկացած չափով, ձևով և գույնով, գործվածքներ, զարդեր, դեկորատիվ պարագաներ: Ներկայումս մենք հպարտորեն մեզ կարող ենք կոչել` <<Ֆլորենցիայի արհեստավորներ, սկսած 1957 թվականից>>:
Ներկայումս արհեստավորները, "Vittorio Grfoni" ընկերության հիմնադիրի առաջնորդության ներքո, աշխատում և ստեղծում են ապրաքներ միայն ձեռագործ աշխատանքի շնորհիվ, համադրելով իրական արվեստի գլուխգործոցները և յուրահատկությունները, որոնք համարվում են արտադրանքի հիմանական առավելությունները:
Կտորները, գործվածքները և զարդերը տարեցտարի մշակվում են ստեղծում նոր երանգներ, ի շնորհիվ Տեա Գրիֆոնիի, ով համադրում է նոր ոճը և դիզայներական հմտությունները, ինչպես նաև կտորները, որոնց նայելով հասկանալի է դառնում "Vittorio Grfoni" ընկերության անկրկնելի ոճը: Բոլոր զարդերը ստեղծված են ձեռքի աշխատանքի շնորհիվ, համաձայն Ֆլորենցիայի, 15-րդ դարի ավանդույթի և ոճի:
Այսօր մեր հաճախորդները կարող են ընտրել ցանկացած ապրանք, ուսումնասիրելով մեր կողմից ստեղծված նախագծերը, ընտրելով զարդեր և դեկորներ, իրենց իսկ ցանկությամբ, որոնք կհամապատասխանեն են իրենց պահանջներին և դիզայներական ինտերիերին:

Դիտել բոլոր ապրանքները: https://www.grifoni.it