Գեղագիտական չափանիշները և արտադրական տեխնիկան փոփոխվել են տարիների ընթացքում: Մանրամասն ուշադրությունը և բնական նյութերի օգտագործումը միշտ մնում են "Gervasoni" ընկերության առանձնահատկությունները:
Ընկերությունը նախագծում, մշակում, արտադրում և վաճառում է կահույքի յուրահատուկ լուծումներ տան համար: Արտադրությունը իրականացվում է 40000քմ տարածքում, որը գտնվում է Պավիա դի Ուդինեում և ունի շուրջ 90 աշխատակից:
Կազմակերպությունը համագործակցում է բարձր որակավորում ունեցող դիզայներների հետ, ինչպիսիք են ՝ Պաուլո Նավոնեն, Մարկո Պիվան, Մայքլ Սոդեոն և Ջասպեր Ստարտափը, ովքեր երաշխավորում են արտադրանքի գեղագիտական որակը և նյութերի շարունակական փորձարկումը:
Այսօր "Gervasoni" ընկերությունը՝ բարձրակարգ և լայն ճանաչում գտած ընկերություն է: 2009 թվականին Ջիովանի և Մայքլ Գերվասոնիները հիմնադրեցին "IFA srl"-ն -բարձրորակ փայտե աթոռների արտադրության մասնագիտացված ընկերությունը:
2012 թվականին "Gervasoni" ընկերությունը ներկայացրեց Letti & Co- ն՝ նոր բրենդ, որը ստեղծվել էր Պաուլո Նավոնիի հետ ունեցած համագործակցության շնորհիվ:
Կայունությունը և պարտավորությունը հանդիսանում են կազմակերպություն առանձնահատկությունները, որոնք նկատվում են արտադրության բոլոր փուլերում: Այս ամենի համար հիմք են հանդիսանում այն հավաստագրերը, որոնք ընկերությունը ձեռք է բերել որոշակի ժամանակահատվածում: Օրնակ՝ UNI EN ISO 9001: 2008- ապրանքատեսականու որակի սերտիֆիկացում, UNI EN ISO 14001: 2004- շրջակա միջավայրի կառավարման սերտիֆիկացում, OHSAS 18001: 2012- աշխատանքային միջավայրի անվտանգության և առողջության սերտիֆիկացում:
"Gervasoni" ընկերության հավաքածուները առկա են աշխարհի ավելի քան 70 երկրներում, իսկ արտադրության 75% արտահանվում է:

Դիտել բոլոր ապրանքները: http://www.gervasoni1882.it/en