main_bg

Նկարագրություն

Նրբագեղության և նուրբ ճաշակի ընդգծմամբ ընտրված վառ գույնը Turner-ի առանձնահատկություններից է։ 55 սմ տրամագծով Turner սկուտեղը հարմարավետ և գործնական է, իսկ ներքևի հատվածի բնական կաշվե երեսպատումը զարդարված է Minotti-ի տարբերանշանով՝ նրբագեղ պերֆորացված դիզայնով։

 

Սկուտեղ․ MDF, փայլուն լաք՝ գրանիտե, ժանգոտ կամ ավազագույն գույներով: 45° թեքված եզր: Ստորին հատվածը պատված է սև թամբի կաշիով:

Պատկերասրահ

Դիզայներ

Rodolfo Dordoni

Minotti-ի համագործակցությունը միլանցի ճարտարապետ և դիզայներ Ռոդոլֆո Դորդոնիի հետ սկսվել է 1997 թվականին և շարունակվել մինչև նրա մահը՝ 2023 թվականը։ Ավելի քան երկու տասնամյակ տևած նրանց համագործակցությունը կարևոր դեր է ունեցել ընկերության դիզայնի ինքնության ձևավորման գործում։

 

Դորդոնին իր առաջին Minotti հավաքածուն ներկայացրեց 1997 թվականին, որը ներառում էր նաև խորհրդանշական Suitcase բազկաթոռը՝ դնելով երկարատև և հաջող համագործակցության սկիզբը։ 1998 թվականին նա դարձավ ընկերության գեղարվեստական տնօրեն՝ ղեկավարելով հավաքածուների մշակման և համակարգման գործընթացը։ Նրա ղեկավարությամբ Minotti-ն վերածվեց ամբողջական lifestyle բրենդի՝ ստեղծելով հավաքածուներ բնակելի, բացօթյա և Hospitality տարածքների համար։ Նրա տեսլականը նպաստեց իտալական վարպետության, բարձր որակի և ժամանակից անկախ ժամանակակից դիզայնի առանձնահատուկ լեզվի ձևավորմանը։

Turner

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է