NATUZZI ITALIA
Ավելի որակյալ կյանքի արժեքներ ստեղծելու կրքոտ պատմություն Հարավային Իտալիայից Natuzzi Italia-ի արտադրական փիլիսոփայության կենտրոնում մարդն է, ում համար ընկերությունը ջանում է գտնել անհատական կարիքներին համապատասխան կահավորման լուծումներ:
Ամեն ինչ սկսվեց գրեթե 60 տարի առաջ:
Natuzzi ընկերության նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Պասկուալե Նատուցցին տակավին երիտասարդ էր, երբ սկսեց իր կարիերան: Կահույքագործի տղան ընդամենը 19 տարեկան էր, երբ Իտալիայի Տարանտո քաղաքում իր երեք գործընկերների հետ համատեղ բացեց մի արհեստանոց, որտեղ բացառապես ձեռքով սկսեցին պատրաստել բազմոցներ և բազկաթոռներ:
Այսօր Natuzzi Italia-ն բարձրակարգ կահույքի ամենաճանաչված ապրանքանիշն է աշխարհում: Ապրանքանիշի առաքելությունն է ստեղծել ներդաշնակություն տանը՝ միախառնելով դիզայնը, ֆունկցիոնալությունը, նյութերն ու գույները: Արտադրանքը նախագծվում է միջազգային հայտնի դիզայներների կողմից և արտադրվում է ընկերության իտալական գործարաններում, ներկայացված է բազմաթիվ երկրների վաճառասրահներում: Natuzzi Italia-ն առաջարկում է յուրօրինակ բազմոցների լայն տեսականի, հյուրասենյակի, ճաշասենյակի և ննջասենյակի կահույք, ինչպես նաև հեղինակային լամպեր, աքսեսուարներ և գորգեր: