main_bg
MINOTTI

Իտալական կատարելության մի պատմություն 

 

Դասական և ավանդական կահույքը ժամանակակից ու նրբագեղ ձևով  վերստեղծելով՝ Minotti-ն փոքրիկ արհեստանոցից վերածվել է դիզայներական կահույքի խոշոր արտադրողի և այժմ հայտնի ապրանքանիշ է թե հյուրանոցային, թե ինտերիերի դիզայնի ոլորտներում։ 1998 թվականից ի վեր Minotti ընկերության գեղարվեստական ​​ղեկավարն է ճարտարապետ Ռոդոլֆո Դորդոնին, ում տեսլականի շնորհիվ ապրանքանիշը դարձել է դիզայներական կահույքի ամենահայտնի անուններից մեկը:

 

Minotti-ի հաջողության գրավականն ավանդույթի և նորարարության հմուտ միաձուլումն է. տաղանդավոր արհեստավորների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների համադրության շնորհիվ կահույքը յուրահատուկ է և բացառիկ:

 

Մշտապես կատարելագործելով արտադրությունը, օգտագործվող նյութերը և տեխնոլոգիաները, ինչպես նաև շատ ժամանակ և ռեսուրսներ հատկացնելով հետազոտություններին և զարգացմանը՝ ընկերությունը հասել է համաշխարհային հաջողության:

 

Minotti-ին ներկայացված է աշխարհի 64 երկրներում, ունի 43 առաջատար խանութների ցանց և ավելի քան 300 ներկայացուցչյուն:

Դիզայներ

Gordon Guillaumier
Christophe Delcourt
GamFratesi
Marcio Kogan
nendo
Rodolfo Dordoni

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է