Natuzzi Editions
Ամեն ինչ սկսվեց գրեթե 60 տարի առաջ: Ապուլիայի փոքրիկ արհեստանոցը հետզհետե դարձավ մի մեծ ընկերություն, որն այժմ արտահանում է իր արտադրանքն ամբողջ աշխարհ:
Natuzzi ընկերության նախագահ ու գլխավոր գործադիր տնօրեն Պասկուալե Նատուցցին տակավին երիտասարդ էր, երբ սկսեց իր կարիերան: Կահույքագործի տղան ընդամենը 19 տարեկան էր, երբ Իտալիայի Տարանտո քաղաքում իր երեք գործընկերների հետ համատեղ բացեց մի արհեստանոց, որտեղ բացառապես ձեռքով սկսեցին պատրաստել բազմոցներ և բազկաթոռներ:
1970-ականներ
արհեստանոցը դառնում է Պատրաստված է Իտալիայում կատարելության օրրան, նորանոր աշխատակիցներ և արհեստավորներ են միանում թիմին, ստեղծվում են նոր հավաքածուներ։
1980-ականներ
ծնվեց Natuzzi-ի ոճը՝ պարուրող դիզայնով և անզուգական հարմարավետությամբ բազմազան կաշվե բազմոցները գերում են սպառողներին մինչև ԱՄՆ։
1990-ականներ
վերջնականապես ձևավորվում է Natuzzi կահույքագործության կոնցեպտը։
2000-ականներ
նոր վաճառասրահներ են բացվում Նյու Յորքում, Դուբայում, Նյու Դելիում, Պեկինում, Սան Պաուլոյում, Սիդնեյում և Լոնդոնում։ Natuzzi-ն սկսում է համագործակցել հայտնի դիզայներների հետ։
Այսօր
Natuzzi-ն համաշխարհային կահույքագործության ամենահայտնի ապրանքանիշերից է։ Նրա արտադրանքը՝ բազմոցներ, աթոռներ, սեղաններ, մահճակալներ և տան ներդաշնակությունն ապահովող այլ իրեր ներկայացված են և վաճառվում են բազմաթիվ երկրների վաճառասրահներում։