main_bg

Նկարագրություն

Linha Studio-ն գրասեղան է, որը բնութագրվում է տպավորիչ տեսողական թեթևությամբ և կատարյալ համամասնություններով: Սեղանի հաստությունըկազմում է ընդամենը 16 մմ, ինչն առանձնահատուկ նրբագեղություն է հաղորդում մոդելին: Սեղանի տակ՝ ձախ կողմում, երկու դարակ կա փաստաթղթերի համար, իսկ սեղանի վրա կա նաև լարերի համար անցք։ Առկա է հինգ չափսերով։

 

Պատկերասրահ

Դիզայներ

Marcio Kogan / Studio MK27

Minotti-ի և բրազիլացի ճարտարապետ Մարսիո Կոգանի համագործակցությունը սկսվել է 2017 թվականին։ Մարսիո Կոգանը ճարտարապետության աշխարհ մուտք գործեց և յոթանասունականների վերջին Սան Պաուլոյում հիմնեց Studio MK27-ը։ Նրա ճարտարապետական մոտեցումը միաժամանակ արտահայտիչ և խիստ է՝ կենտրոնացած մաքուր ծավալների, պարզ ձևերի, ինչպես նաև դետալների և հարդարման որակի վրա։ Նա նախընտրում է բաց, երկրաչափական ճարտարապետական լուծումներ, որոնցում ներքին և արտաքին տարածքները գեղագիտական ու ոճական առումով միաձուլվում են՝ շնորհիվ հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհանների, որոնք կարծես վերացնում են ներսի և դրսի սահմանը։

 

Բնությունից, հայրենիքի տաք երանգներով փայտից և իր ճարտարապետական աշխատանքներին բնորոշ մաքուր գծերից ոգեշնչված դիզայնի ոճով՝ 2018 թվականին նա Minotti-ի համար ստեղծեց Quadrado արտաքին նստատեղերի համակարգը՝ առաջին անգամ փայլուն կերպով մուտք գործելով դիզայնի աշխարհ։

Linha Studio

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է