main_bg

Նկարագրություն

Հավասարակշռության և հանգստության զգացում

Նոր կոնցեպտով «Habita»  կահույքի հավաքածուն ստեղծվել է Մաուրո Լիպարինիի հետ համագործակցությամբ: Նրա կիրառությամբ ինտերիերում հյուրասենյակը վերածվում է տան հիմնական կենտրոնի։ Այստեղ ամեն ինչ նախագծված է այնպես, որ ստեղծվի ներդաշնակ միջավայր՝ ապահովելով հավասարակշռության և հանգստության զգացում։

Շնորհիվ որակյալ լցոնման նյութի և լայն նստատեղերի, բազմոցը ապահովում է բարձրակարգ հարմարավետություն։ Մոդուլային կառուցվածքը թույլ է տալիս տարբեր տարրերը համադրել ըստ տարածքի եւ նախասիրության։ Դրանք կարելի է օգտագործել ինչպես միասին, այնպես էլ առանձին՝ ստեղծելով շփման և համատեղ հանգստի համար հարմարավետ միջավայր։

Պատկերասրահ

Դիզայներ

Mauro Lipparini

Լիպարինին էկլեկտիկ ճարտարապետ և դիզայներ է, ով ցույց է տալիս իր ստեղծագործությունը բոլոր ոլորտներում՝ համալիր արդյունաբերական նախագծեր, ինտերիերի ճարտարապետություն, ինստալացիաներ, արտադրանքի ուսումնասիրություններ: Նա «Իտալական մինիմալիզմի» առաջատար դեմքերից է՝ վայելելով միջազգային հաջողություններ, և նրա տաղանդը նրան բազմաթիվ ճանաչումներ է բերել։ Ճանաչվել է ամբողջ աշխարհում այնպիսի մրցույթներում, ինչպիսին է Good Design® Global Awards-ը:

Habita

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է