Calligaris
Իմ կյանքը, իմ ոճը
Ամեն ինչ սկսվեց, երբ 1923 թվականին Անտոնիո Կալիգարիսը ստեղծեց իր փոքր արհեստագործական բիզնեսը՝ արտադրելով Ֆրիուլի գավառի Մանսանո տարածքին բնորոշ Marocca աթոռը՝ պատրաստված փայտից և ծղոտե նստատեղից։ Տարիների ընթացքում փոքրիկ արհեստանոցը վերածվեց կահույքագործության ոլորտում հանրահայտ խոշոր ընկերության։
Calligaris-ը կարևորում է տուն ստեղծելու միտումը, տուն, որտեղ ուզում ես ապրել, ուտել, քնել, աշխատել և խաղալ:
Ձեր կյանքի իրական պատմությունը վերարտադրող դիզայնով Calligaris-ի ձևավորված յուրաքանչյուր տուն եզակի աշխարհ է:
Տեսականու մեղմ և նրբագեղ ուրվագծերը, ջերմ ու հաճելի գույներն իրոք ոգեշնչում են։
Ըստ Calligaris-ի փիլիսոփայության իրական տունը ոճի թանգարան չէ, ավելի շուտ այն հոգեհարազատ վայր է, որտեղ կարելի է ապրել՝ ձեռք բերելով հավերժական հիշողություններ:
Calligaris-ի նորարարական դիզայնն արվում է իրական կյանքի և հարմարավետության լուծումներին համապատասխան:
Calligaris-ն առաջարկում է ապրանքների լայն տեսականի, ինչպես նաև ընդունում պատվերներ․ մեզ մոտ դուք կգտնեք այն, ինչ փնտրում եք:
Բարի գալուստ Calligaris,
Զգացեք ձեզ, ինչպես տանը