Նկարագրություն
Frida ննջասենյակի կահույքը յուրահատուկ է Gray Wood High-Gloss Lacquer-ի և Piramis matte-ի հյուսվածքային մակերեսի գունային համադրության շնորհիվ, որն արտացոլում է սենյակի լույսը՝ ընդգծելով երկրաչափական նախշը։
Frida մահճակալը հասանելի է երեք չափսերով՝ Queen, King և Carolina King։ Առաջարկվում է նաև կահույքի ամբողջական հավաքածուն՝ տումբաներ,կոմոդներ, հայելիներ և զգեստապահարաններ չորս տարբեր չափերի։ Տումբաները լրացնում են մահճակալի դիզայնը. պատրաստված են երկու գույներով և ընդարձակ բաց դարակներով՝ բացման համակարգը հեշտացնելու համար։