main_bg

MEK կահույքի սրահը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը ԽՍՀՄ փլուզումից հետո սկսեց կահույք ներկրել Հայաստան: Մոտ 30 տարվա բարեխիղճ աշխատանքի արդյունքը բազմաթիվ համաշխարհային բրենդերի հետ գործակցությունն է:

 

 Այս տարիների ընթացքում մենք եվրոպական մի շարք ընկերությունները՝ իրենց ավանդույթներով ու եզակի արտադրանքով, հասանելի ենք դարձնել ՀՀ շուկայում, դրանով դառնալով առաջատարներից մեկը:

 

Մեզ մոտ կարող եք գտնել իտալական առաջատար բրենդերի կահույքը անմիջապես արտադրողից, քանի որ Հայաստանում այդ բրենդերի միակ ու պաշտոնական ներկայացուցիչը հանդիսանում է մեր ընկերությունը: Հանդիսանում ենք նաև իսպանական, ռուսական, ամերիկյան, և մի շարք այլ երկների բրենդների միակ և պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում: (Natuzzi, Gianfranco Ferre, Minotti …):

 

Կահույքից բացի ՄԵԿ կահույքի սրահում կարող եք գտնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է տան կամ գրասենյակի ինտերիերի դիզայնը նախագծելու համար:

ՄԵԿ կահույքի սրահը ոչ միայն առաջարկում է բարձրակարգ կահույք, այլև օգնում է Ձեզ գտնել Ձեր ինտերիերին համապատասխան մոդելներ, քանի որ կահույքի սրահն ունի դիզայներ, ով կարող է օգնել տարածքի կահավորման հարցում։ 

 

Մեզ մոտ կարող եք գտնել կահույք ցանկացած ճաշակի ու հնարավորության համար: Մենք ունենք գնային ու վաճառքի բավականին ճկուն քաղաքականություն ու կարող եք ձեռք բերել բարձրորակ կահույք շահավետ պայմաններով:

 

Մեր խանութ սրահում յուրաքանչյուր բրենդ ունի իր տաղավարը, որի ինտերիեր դիզայնով զբաղվել է տվյալ բրենդի ներկայացուցիչը: Իսկ ընդհանուր խանութ-սրահի կոնցեպտը նախագծել է իտալիայից ժամանած դիզայներ: Խանութ-սրահը բաղկացած է 4 հարկից, որտեղ ներկայացված է ամբողջ  տեսականին: Ինտերիերի համար ամեն ինչ կարող եք ձեռք բերել ՄԵԿ վայրից:

 

Մեր խանութ-սրահում կարող եք գտնել կահույք, դեկորներ ու ինտերիերի համար անհրաժեշտ ամեն ինչ,  ցանկացած ինտերիերի ու ճաշակի համար: Ավելին, եթե Ձեզ անհրաժեշտ կահույքը կամ դեկորը տվյալ պահին խանութ-սրահում չկա, Ձեր պատվերով մենք կարող ենք այն ներմուծել:

 

 

 Ի դեպ, մեր ամբողջ տեսականուն ծանոթանալու համար կարող եք նաև վիրտուալ տուր կատարել մեր խանութ սրահում, որտեղ եռաչափ ու գերճշգրիտ պատկերների միջոցով կտեսնեք մեր ամբողջ ու անընդհատ թարմացվող տեսականին ու խանութ-սրահն ընդհանրապես:

 

 

Your Bag

Cart is empty